Ճապոնիայում «Հալոն» հզոր փոթորիկի առաջխաղացման հետևանքով առնվազն 460 ավիաչվերթ է չեղարկվել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով NHK ճապոնական հեռուստաալիքին:
Ըստ այդմ, նշվում է, որ «Japan Airlines» (JAL) ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել 135 չվերթ, «Japan Air Commuter»-ը՝ (JAC) - 125, «All Nippon Airlines»-ը՝ (ANA) - 94: Թռիչքները չեղյալ են հայտարարել նաև «Jetstar Airways», «Skymark Airlines», «Peach Aviation» և այլ ավիաընկերություններ:
Ներկայումս «Հալոն» թայֆունը տարածվել է Կյուսյու կղզուց հարավ-արևելք: Նախատեսվում է, որ արդեն երեկոյան ժամերին այն կմոտենա Սիկոկու կղզուն: Մասնագետները նախազգուշացնում են վարարումների և սողաքների առաջացման վտանգի մասին: