Հասարակություն 

«Օպել Վեկտրա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից

Փրկարար ծառայությունն օգոստոսի 9-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երկաթգծի «Թումանյան» կայարանից Ձորագետ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 44 OU 247 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Հրշեջ-փրկարարները վերացրել են ավտոմեքենայի անսարքությունը:

 

Նույն շարքից