ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռամզան Քադիրովի հրաժարական տալու մտադրությունը, հայտնում է Lenta–ն :
«Մարդը հրաժարական տալիս է, թե չի տալիս՝ այդքան էլ մեր քննարկելիք թեման չէ, մենք տվյալ դեպքում պետք է առաջնորդվենք այն գնահատականներով, որոնք տալիս է պետության ղեկավարը ու այն առաջարկներով, որոնք նա անում է այս կամ այն մարդկանց»,- հայտնել է Պեսկովը :
Նա կոչ է արել սպասել մինչեւ Չեչնիայի ղեկավարի լիազորությունների ժամկետի ավարտը ու չմոռանալ, որ Չեչնիան Ռուսաստանի դաշնության ռեգիոններից է, որտեղ գործում են բոլոր ռուսական օրենքները:
Պեսկովի խոսքով, «այստեղ իշխանության նույն ճյուղերն են, որոնք կան Ռուսաստանի դաշնության մյուս տարածքներում»: