Բիզնես Վերլուծական գլխավոր 

Սամվել Կարապետյանը խաբո՞ւմ է հայ գործարարներին

 Մոսկովյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջերս կտրուկ վատացել են Սամվել Կարապետյանի գործերը և դա կապված չի դրամի փոխարժեքի տատանման հետ: Սամվել Կարապետյանի գործերի վատացման մասին է փաստում նաև ամերիկյան Forbes պարբերականը, նշելով, որ 2015թ.-ի ընթացքում Կարապետյանի կարողությունը նվազել է 0.3 մլրդ դոլարով:

Այս երևույթը, աղբյուրների փոխանցմամբ, կապվում է Մոսկվայի քաղաքային իշխանությունների կողմից Կարապետյանի նկատմամբ ակնհայտ լարված ու անբարյացկամ վերաբերմունքով: Դրա վկայությունն է Մոսկվայում գործող և Կարապետյանին պատկանող «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնի (ամենահայտնիներից ու եկամտաբերներից մեկը քաղաքում), վաճառքի գործարքը: Սակայն լավատեղյակ աղբյուրները ասում են, որ ոչ մի գործարք էլ չի կայացել, այլ «Ռիո»-ն ուղղակի վերցրել են Կարապետյանից:

Ի դեպ, վերջինից միայն Մոսկվայի իշխանությունները չէ, որ դժգոհություն են հայտնում: Ռուսաստանաբնակ հայազգի մի քանի գործարարներ (հասկանալի պատճառներով չենք նշում գործարարների անունները), մեր թղթակցի հետ զրույցում, բողոքեցին Կարապետյանի աշխատելաոճից, և վստահեցրին, որ Կարապետյանը չի կատարել պայմանագրային պարտավորությունները՝ չվճարելով իրենցից գնված շինապրանքների գինը, փողոցների բարեկարգմամբ զբաղվող բանվորների աշխատավարձերը՝ դրա ամբողջ պատասխանատվությունը թողնելով Մոսկվա քաղաքի ադմինիստրացիայի վրա:

Կարապետյանի դեմ արդարացված բողոքները ստվարանում են նաև Հայաստանում՝ կապված ՀԷՑ-ի չմարած պարտքերից մինչև հավելագրվող ցուցմունքների հետ: Թե ինչու դեռևս վերջերս բարերարությամբ զբաղվող Ս.Կարապետյանը որոշեց կեղեքել սեփական ժողովրդին և դրսում, և ներսում, կա երկու տարբերակ: Նախ՝ կամ նա այս գնով փորձում է վերադարձնել կորցված եկամուտները՝ ստիպելով սեփական ազգին կրկնավճարել սպառած էլեկտրաէներգիայի վարձը՝ Համաշխարհային բանկից վարկ վերցնելու ձևով, որպես միջնորդ էլ հանդես բերելով ՀՀ կառավարությանը:

Կամ, Կարապետյան-ՀՀ իշխանություն փոխպայմանավորվածությունը քաղաքական ոլորտում կաղում է, ինչն էլ ստիպում է նրան «վրեժ լուծել յուր ձևով»: Եվ դրա համար վերջինս օգտագործում է «ՀԷՑ»-ի լծակը Հայաստանում, իսկ ռուսաստանյան իր հեղինակությունը՝ Մոսկվայում, վերջնահաշվարկում թիրախ դարձնելով սեփական ժողովրդին: Այս առթիվ, ինչպես ասել էին մեր թղթակցին, մոսկվաբնակ մի քանի գործարարներ պատրատվում են բողոք ներկայացնել նրա դեմ կամ հարցը լուծել իրենց ձևով:

Մանրամասները հաջորդիվ

Նույն շարքից