Հասարակություն 

Մեքենան գլորվել է ձորը

Փրկարար ծառայությունն օգոստոսի 8-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 30 SS 338 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել:

 

Ավտոմեքենայի վարորդ՝ 1991 թ. Ա. Խ.-ը և ուղևորներ՝ 1990 թ. Ա. Զ.-ը և 1994 թ. Ա. Զ.-ը հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

 

Նույն շարքից