Բիզնես Գլխավոր Վերլուծական 

ՏՄՊՊՀ-ն չի տեղեկացրել Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲ-ին տուգանքի մասին

analitik.am

Ինչպես գիտենք, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲ ընկերությանը 50 մլն դրամի չափով՝ գերիշխող դիրքը չարաշահելու համար:

Հետաքրքիրն այն է, որ Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲ Ընկերությունը տեղեկացված չի այս մասին: Այս ընկերության հանրային գործերի և հաղորդակցության բաժնից Analitik.am-ին հայտնեցին, որ ընկերությունը դեռ չի ստացել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման մասին ծանուցումը, ինչպես նաև հրավիրված չի եղել փետրվարի 26-ին տեղի ունեցած նիստին:

Կարծում ենք՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում անցյալ տարի 29-րդ տեղը զբաղեցնող Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲ-ին գոնե թե արժեր հրավիրել նիստին մասնակցելու՝ գոնե թե նրանց տեսակետը լսելու համար: Ընկերությունից նաև նշեցին, որ պաշտոնական հարցում են արել Հանձնաժողովին՝ որոշում տրամադրելու համար և տեղեկացվել են, որ Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲ Ընկերությունը ստանալու է այն փոստային կապի միջոցով: Հանրային գործերի և հաղորդակցության տնօրենը պատասխանեց, որ այն մինչ օրս դեռ չեն ստացել:

Նույն շարքից