Հասարակություն 

Սահմանամերձ գյուղի ճանապարհին կրակոցից մեքենա է այրվել, զոհեր չկան. Hetq.am

Երեկ երեկոյան սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տանող ճանապարհին հակառակորդը կրակ է բացել դեպի գյուղեր գնացող մեքենայի վրա։ Վարորդը դուրս է թռել, իսկ մեքենան վառվել է։ Զոհեր չկան։

«Հետքի» հետ զրույցում մի քանի գյուղացիներ հաստատեցին դեպքը՝ ասելով, որ դեռևս մանրամասներ ոչ ոք չգիտի։ «Ներքին Կարմիրաղբյուրի ճանապարհին՝ դիրքերի մոտ են խփել, դեռ կցկտուր տեղեկություններ ունենք, բայց գիտենք, որ վառվել ա, զոհեր չկան։ Կոնկրետ դեռ չգիտենք՝ ում մեքենան ա, ինչ ա»,- ասաց Այգեպարի դպրոցի գրադարանավարուհի Էլեոնորա Վարդանյանը։

Նույն շարքից