Մոսկվայի իրավապահ մարմինները «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ Մոսկվայի ժամանակով ժ. 12.00-ի սահմաններում ձերբակալել են 4-ամյա Նաստյա Մ-ին գլխատելու մեջ կասկածվող Գյուլչեխրա Բոբոկուլովային, ով սպառնում էր իրեն պայթեցնել՝ մի ձեռքում պահելով երեխայի գլուխը:
Կինն այսօր առավոտյան դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:
Рен-ТВ հեռուստաալիքի տեղեկություններով՝ կինը սպառնացել է, որ իրեն կպայթեցնի, ու ինչպես հայտնում են ականատեսները, բղավել է «Ալլահ աքբար» ու սկսել է բարձրաձայն խոսել:
«Նա «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ եկավ կարմիր փաթեթով, որտեղից հանեց երեխայի գլուխը: Նա երկար քայլում էր փողոցով ու ինչ-որ բան էր բղավում, սակայն նրան ոչ ոք չէր մոտենում, բոլորը վախենում էին»,- պատմել է ականատեսներից մեկը: Կինը երեխայի գլուխը ձեռքին մոտ 20 րոպե քայլել է մինչ ձերբակալվելը:
Ականատեսներից մեկն էլ հայտնել է, որ երբ փողոցում հայտնվել է ոստիկան ու գնացել կնոջ կողմը, վերջինս բղավել է, որ իրեն չմոտենա, այլապես «կպայթցնի իրեն»:
Ավելի ուշ պարզվել է, որ մարդասպանի մոտ ոչ մի պայթուցիկ սարք չի եղել: Քննիչները ենթադրում են, որ կինն անմեղսունակ է: Նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: