Օգոստոսի 10-11-ը Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնի մոտակայքում այրվել է 500 քմ , Շիրակի մարզի Շիրակ գյուղում` 25 հա, , Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 22 քմ, Բյուրեղավան քաղաքում` 500 քմ, Պտղնի գյուղում՝ 200 քմ, Եղվարդ-Արգել ավտոճանապարհին` 5000 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում` 50 հա, Սյունիքի մարզի Գորիս քաղքում` 500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: