Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հրադադարի անհաջողության դեպքում Սիրիայի համար այլընտրանքային ծրագրի մասին, միտված է եկրում հրադադրի ռեժիմի ձախողմանը: Այդ համոզմունքն է հայտնել Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը, գրում է TASS-ը:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրայի հայտարարությունն ընդամենը կրկնությունն է իրենց տիրոջ՝ ԱՄՆ-ի արտահայտած մտքերի:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ալ-Ջուբեյրան հայտարարեց, որ Սիրիայի համար գոյություն ունի այլընտրանքային ծրագիր, եթե հանկարծ ձախողվի հակամարտության կողմերի միջև հրադադարի ռեժիմը: «Այդ ծրագիրը բացառում է Ասադի մասնակցությունը: Ասադը ընտություն պիտի կատարի խաղաղ ճանապարհով հեռանալու և ռազմական միջամտությամբ իշխանությունը լքելու միջև»,- ասել է նա: