Սմարթֆոնով կամ պլանշետով սոցցանցերում երկար ժամանակ անցկացնելը սպառնում է վաղաժամ ծերության նշաններով: Այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները, հայտնում է rosbalt.ru-ն:
Մասնագետները կարծում են, որ շատ մարդիկ պարզապես չեն նկատում սեփական դեմքի փոփոխությունները սմարթֆոնով աշխատելիս: Ամենից հաճախ նրանք, ովքեր նայում են էկրանին, աչքերը կկոցում են կամ հոնքերը կիտում:
Եվ դա լինում է երկար ժամանակ, ինչը չի կարող բացասաբար չազդել մաշկի վրա: Բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել սմարթֆոնների օգտագործումն իրավիճակներում, որոնք ստիպում են աչքերն ուժեղ կկոցել, օրինակ՝ արևի վառ լույսի տակ: