Հասարակություն 

Վթար Լոռու մարզում. Մեքենան ընկել է ջրանցքը

Օգոստոսի 11-ին, ժամը 00.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ամրակից գյուղում վթար ՝ եղել:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան-Ստեփանավան հատվածում (152-րդ կմ, Ամրակից գյուղում) «Վազ 21-07» մակնիշի 45 LO 883 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա.) բախվել է «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 77 SS 377 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Ա. Ծ.), վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել մոտակա ջրանցքը:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորներ Ս. Վ.-ն (ծնվ. 1967 թ.), Հ. Ծ.-ն (ծնվ. 1992 թ.) և Գ. Ծ.-ն (ծնվ. 1993 թ.) տեղափոխվել են Ստեփանավանի ԲԿ:

 

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

 

Նույն շարքից