Քաղաքական Միջազգային 

Թուրքիայի կարծիքով Ղրիմում խախտվում են մարդու իրավունքները

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարան ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն քարտուղարությանն առաջարկել է զեկույց պատրաստել Ղրիմում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ։

Այդ մասին այսօր Ժնևում ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով խորհրդի նստաշրջանում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Լյութֆի Էլվանը:

«Թուրքիան շարունակում է չափազանց մտահոգ մնալ Ուկրաինայի հարավ-արևելքում ու Ղրիմի ինքնավար հանրապետությունում մարդու իրավունքների խախտման դեպքերի համար՝ կապված Ղրիմի թաթարների փոքրամասնության հետ։ Մարդու իրավունքների հարցերով գերագույն քարտուղարությանը կոչ ենք անում առանձին զեկույց պատրաստել Ղրիմում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ»։

Նույն շարքից