Հայաստան Քաղաքական 

Լևոն Յոլյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լևոն Յոլյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Լևոն Յոլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

Լուսանկարը` Armenpress-ի:

Նույն շարքից