Միջազգային Քաղաքական 

Թուրքիայի սահմանային գործողությունները կարող են խաթարել Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի գործողությունները կարող են խաթարել Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքերով՝ Թուրքիան չի հրաժարվել Սիրիայի տարածքին հրետանիով անդրսահմանային հարվածներ հասցնելու, ինչպես նաև Սիրիայի հետ սահմանի երկայնքով ինչ-ինչ «գոտիներ» ստեղծելու գաղափարից. «Այստեղ շատ վտանգավոր իրավիճակ է՝ կախված այն տեսանկյունից, թե ինչպես կարող է իրեն պահել Անկարան»։

Ռյաբկովն ընդգծել է, որ Սիրիայում արտաքին խաղացողների և մասնավորապես Թուրքիայի կողմից ուժ կիրառելը կարող է խաթարել այդ երկրում քաղաքական կարգավորումը։ Ռյաբկովը հավելել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացին տեղի քրդերի չմասնակցելը վնասում է բանակցություններին, և որ Մոսկվան հուսով է, որ բանակցությունների գծով գործընկերները կփոխեն այդ հարցում իրենց դիրքորոշումները։

Նույն շարքից