Ռազմական Հասարակություն 

Իրաքում հերթական ահաբեկչության հետեւանքով 35 մարդ է զոհվել

Բաղդադի հյուսիս-արեւելքում ահաբեկչության հետեւանքով 35 մարդ է զոհվել, եւս շուրջ 50 հոգի վիրավոր է: Այս մասին հաղորդում է «Ալ-Մադա պրես»-ը:

Ըստ ՏԱՍՍգործակալության, մահապարտն իրեն պայթեցրել է Էլ-Միքդադիում սգո արարողության ժամանակ: Տեղեկությունների համաձայն, զոհերի եւ վիրավորների թվում շիաների «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» զինյալ խմբավորման եւ շիաների «Ասաիբ Ահլ ալ-Հաք» ռազմականացված ապստամբական խմբավորման առաջնորդներ կան: Քաղաքում պարետային ժամ է սահմանվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին էլ Բաղդադի Մադինաթ-Սադր արվարձանում երկու պայթյունների հետեւանքով 78 մարդ է զոհվել, ավելի քան 100 հոգի վիրավոր կա: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Նույն շարքից