«Եվրամիությունը հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Ըստ ԱՊԱ գործակալության, այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ քաղաքական անվտանգության գերագույն հաձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նա նշել է ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս-քվոյի անընդունելիության մասին:
«Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս հակամարտւթյան կարգավորումը մեզ համար շարունակում է առաջնահերթություն մնալ: Պատրաստ ենք աջակցել համանախագահներին: ԵՄ-ն հանդես է գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին, մենք հակամարտության լուծման ռազմական տարբերակ չենք տեսնում: Կողմերը պետք է զերծ մնան խաղաղ գործընթացին խանգարող ելույթներից եւ գործողություններից: ԵՄ-ն սատարում է խաղաղությանն ուղղված նախաձեռնությունները: Այս հարցում մենք ակտիվորեն աշխատում ենք հատուկ բանագնաց Հերբերտ Սալբերի հետ: Ամեն ջանք կգործադրենք՝ հակամարտության կողմերի մերձեցման համար»: