Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով մայիս ամսին մեկնարկել էին Երևանի թվով 3 ստորգետնյա անցումների նորոգման աշխատանքները, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Ըստ այդմ, բարեկարգվել ու պատշաճ տեսքի են բերվել Երևանի կենդանաբանական այգուն հարակից ստորգետնյա հետիոտն անցումը, Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ գտնվող ստորգետնյա հետիոտն անցումը և Ալեք Մանուկյան փողոցում`ՀՊՏՀ-ից ԵՊՀ տանող ստորգետյա հետիոտն անցումը:
Բարեկարգման աշխատանքների ընթացքում նորերով են փոխարինվել անցումների պատերի ու հատակների բացակա բազալտե սալերը, ֆասադային ներկով են ներկվել պատերն ու առաստաղները, պատերը ենթարկվել են ավազաշիթային մշակման,ինչպես նաև հղկվել է երեսպատված բազալտե պատերի մակերևույթը:
Ստորգետնյա անցումներն արդեն լիարժեք շահագործվում են: Գետանցումների նորոգման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի: