Ռազմական գլխավոր 

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են իրենց կամքը թելադրել առաջնագծում

Փետրվարի 29-ին եւ լույս մարտի 1-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շփման գծի արեւելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ /1 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում իրենց կամքը թելադրել առաջնագծում:

Նույն շարքից