Հասարակություն 

Հայաստանում գայլերը շատացել են

Հայաստանում կրճատվել է նապաստակների վերարտադրությունը եւ ավելացել գայլերինն ու շնագայլերինը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:


Նրա խոսքով՝ այժմ պրոֆիլային գիտնականների եւ շահագրգիռ հասարակական կազմակեպությունների հետ պատճառների քննարկումներ են ընթանում: «Իհարկե, սա չի կարող մեզ չանհանգստացնել, քանի որ մի շարք դեպքերում գայլերն արդեն հարձակվել են բնակավայրերի վրա», - հավելեց նախարարը:


Նա հիշեցրեց, որ Հայաստանի հյուսային եւ հյուսիս-արեւելյան անտառային շրջաններում աֆրիկյան ժանտախտի պատճառով կրճատվել է նաեւ վայրի խոզերի թիվը (2008թ. համաճարակը տարածվել էր նաեւ տնային խոզերի շրջանում): Դա կարող էր ստիպել գայլերին իրենց զոհերին բնակավայրերին ավելի մոտ փնտրել, հավելեց Գրիգորյանը:


Նույն շարքից