Հասարակություն 

Օգնություն օտարերկրյա քաղաքացուն

Հուլիսի 11-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացին օդապարիկով ընկել է քաղաքի բուսաբանական այգու մոտակայքում գտնվող լեռան վրա և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բելառուսի հանրապետության քաղաքացի Դենիս Տուղտովը (ծնվ. 1991թ.) օդապարիկով անհաջող վայրէջք է կատարել Սևան քաղաքի բուսաբանական այգու մոտ գտնվող սարալանջին և վնասել մեջքի հատվածը:

Հրշեջ-փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից