Հասարակություն Իրավական 

Դատարանը որոշեց բերման ենթարկել դերասան Գոռ Վարդանյանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Դյուքենդո հայկական ֆեդերացիա»-ի և «Ֆուլ կոնտակտ կարատե»-ի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Դատարան, սակայն, չէին ներկայացել դատավարության կողմերը, ինչի պատճառով նիստը հետաձգվեց:

Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 10-ին և դատարանը որոշեց բերման ենթարկել Գոռ Վարդանյանին:

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի առնչություն ունենալով «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվանմամբ հասարակական կազմակարեպության գործունեության հետ, քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն ՀԿ-ի կողմից օգտագործվող տարածքում, մինչև խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք:

Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նույն շարքից