Regnum.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպն ավարտել է գերատեսչության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնի` իր գործընկերների և աշխատակիցների հետ ունեցած էլեկտրոնային նամակագրությունների հրապարակումը:
Բաց հասանելիությամբ տեղադրվել է նամակագրության 3800 էջ:
Պետդեպը կատարել է ամերիկյան դատարանի որոշումը` ավարտելով իր նախկին ղեկավարի նամակագրության հրապարակումը։ Փաստաթղթերի յուրաքանչյուր չափաբաժին ենթարկվում է մանրակրկիտ զննման լրագրողների և Քլինթոնի քաղաքական ընդդիմադիրների` հանրապետականների կողմից: