Հասարակություն 

ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանակ զբոսաշրջիկների թիվը, 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 17.3%-ով աճել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:


Ըստ ստացված հաշվետվությունների, տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 1 մլն 495հազ. 967 զբոսաշրջիկ:


2014թ. հունվար- հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է


1 մլն 474 հազ. 989 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.8%:

Նույն շարքից