Հայաստան Քաղաքական 

Կողմերը լիարժեք ընդունում և սատարում են կառավարության գործունեության ծրագիրը. Խոսրով Հարությունյան

Այսօր ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Խոսրով Հարությունյանը մամուլի ասուլիսին լրագրողներին հայտնեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը պայմանավորված է հանրային կյանքի հին մարտահրավերների նոր մոտեցումների անհրաժեշտություններով:

«Համաձայնագիրը, ըստ էության, ենթադրում է անհրաժեշտ քաղաքական նպատակահարմարություն նաև հաշվի առնելով գլոբալ, տարածաշրջանային և այլ զարգացումները, առանձնահատուկ կարևորություններ է ստանում նոր իրավաքաղաքական պայմաններում, անվտանգության և կայուն զարգացման հնարավորությունների խնդիրը»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցում կողմերի տարբեր  մոտեցումներն առանձնահատուկ մեծ չեն: «Պետք է հասկանալ, որ կողմերը լիարժեք ընդունում և սատարում են կառավարության գործունեության ծրագիրը, որը ձևավորված էր Սերժ Սարգսյանի և ՀՀԿ կուսակցության նախընտրական հենքի վրա: ՀՅԴ-ն մեծ իմաստով իր համաձայնություն է տալիս այս ծրագրին, իսկ մնացած հարցերում հայ-թուրքական արձանագրությունների ապագային ՀՅԴ-ն հնարավորություն կունենա անդրադառնալ»,-ասաց նա:

Նույն շարքից