Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, քննարկվել են կոնկրետ հարկատեսակների, ինչպես նաեւ վարչարարության ընթացակարգերի եւ մեխանիզմների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները: Հարցի առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկություններ եւ դիտարկումներ, արծարծվել են տնտեսական ակտիվության խթանման եւ տեղական արտադրության զարգացման վրա հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցեր: