Հասարակություն 

Ինքնասպանության փորձ Եղեգնաձորում

Փրկարար ծառայությունն օգոստոսի 12-ին, ժամը 02.27-ին տեղեկատվություն է ստացել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Մ.-ը (ծնվ` 1986թ.) փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով ձախ նախաբազուկը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Եղեգնաձորի ԲԿ: Վերջինս ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն շարքից