Թուրքիայի` Իրաքի հետ սահմանային Հաքքարի գավառի Յեշիլովա գյուղում իրաքյան կողմից եկած 4 անձանց և տեղացի ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Բախման ընթացքում 5 հոգի վիրավորվել է, որից մեկը «Իհլաս» լրատվական գործակալության թղթակից Այհան Դինչն է:
Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: