Հասարակություն 

Բնապտեսչությունը խախտումներ է հայտնաբերել

Հայաստանի բնապահպանության նախարարության՝ օգոստոսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.5մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում եւ հաշվարկվել է 847.57 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված` անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  19.4 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների  երեք գործի քննության  արդյունքում  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշումներ:

 

Արագածոտնի տարածքային  բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի  խախտումների համար  կայացվել է  200 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 70.3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Երեւանի տարածքային  բաժնի կողմից չորս տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար  կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի  որոշումներ:

 

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները մեքենայով  առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել են 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

 

Ընդերքի բնապահպանական վերահսկողության  բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է  300 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 473.27  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Գեղարքունիքի  տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտումների համար  կայացվել է  100 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի որոշում:

 

Արագածոտնի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար  կայացվել է  150 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 38.6 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված հինգ եւ բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված  փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքերի գործերի քննության  արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 600 հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի վեց որոշում: Հաշվարկվել է 45 հազար դրամ  գումարի   շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նույնատիպ խախտումների համար   երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 112  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                      

 

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավել է երեք հատ խեցգետնաորսիչ: Առգրավված 1.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով  բաց է թողնվել ջրամբար:

 

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնագողության համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է   89 հազար դրամ ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:  

 

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Գեղարքունիքի  տարածքային  բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է  150 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի  որոշում, իսկ   Երեւանի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու  որոշում:

 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.4 մլն դրամ գումար:

Նույն շարքից