ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը քաղաքացիներին կոչ է անում ամեն տարի մարտի 1-ին հավաքվել, եթե ուզում են, որ Մարտի 1-ը չկրկնվի եւ արդարություն հաստատվի:
«Մենք խորհրդարանում օրենքի մեջ փոփոխության նախագիծ ընդունելու մասին հարց ենք բարձրացրել: Ըստ դրա ամեն տարի այս օրը պետք է նշվի որպես համազգային բողոքի օր, պետական ահաբեկչության, բռնաճնշումների օր: Բայց եթե անգամ խորհրդարանը չընդունել, ժողովրդի կամքն ավելի բարձր է: Ժողովրդի պայքարը՝ ամեն տարի հավաքվելով այստեղ, դա է որոշում՝ հիշատակի օր է, թե ոչ: Մենք ամեն տարի պետք է հավաքվենք այստեղ, որ մեր երկիրը չունենա պետական բռնաճնշումներ: Սա է միակ ճանապարհը»,- այսօր՝ մարտի 1-ին, Ազատության հրապարակում դեպի Մյասնիկյանի արձան երթից առաջ իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը: