Օգոստոսի 10-11-ը Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երեւանի Մինսկի փողոցում այրվել է 600 քմ բուսածածկ տարածք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի մոտակայքում` 1500 քմ խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցի մարզադաշտում` 500 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին` 6 հա ցորենի հնձած արտ, Լոռու մարզի Ղուրսալի գյուղում ` 1500 քմ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի ճենապակու գործարանի մոտակայքում` 1000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սեւ Ղուլ հուշահամալիրի մոտակայքում` 5 հա, Սյունիքի մարզի գորիս քաղաքի Արեւշատ փողոցի հարակից տարածքում` 1200 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասի հուշահամալիրի մոտակայքում` 700 քմ, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Կաբախլու» կոչվող հանդասմասում այրվել է 12 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: