Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը իր պատմության մեջ առաջին անգամ նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերին նվիրված նամականիշ է թողարկել: Առաջին դասի (փոստային ամենաբարձր կատեգորիա) նամականիշին պատկերված է Թետչերի գունավոր դիմանկարը:
Փոստային վճարման այս պետական նշանը նախկին վարչապետների դիմանկարներով ութ նամականիշների շարքից է, որը նվիրված է բրիտանական վարչապետի գրասենյակի ստեղծման 200-ամյակին:
«Մեծ Բրիտանիան աշխարհի հնագույն ժողովրդավար պետություններից է, եւ մենք ութ վարչապետ ենք ընտրել, որոնք դարերի ընթացքում զգալի դեր են ունեցել ազգային եւ համաշխարհային պատմության մեջ», - հայտարարել է Թագավորական փոստի պաշտոնական ներկայացուցիչ Էնդրյու Համոնդը:
Թեթչերից բացի.՝ նամականիշներին պատկերված են Ուինսթոն Չերչիլը, Հարոլդ Վիլսոնը, Կլեմենտ Էթլին, Ուիլյամ Գլեդսթոունը, Ուիլյամ Փիթ կրտսերը, Ռոբերտ Փիլը, Չարլզ Գրեյը:
Մարգարեթ Թեթչերը Միացյալ Թագավորության վարչապետն է եղել 1979 թ. մայիսից մինչեւ 1990 թ. նոյեմբերը: Նա վախճանվել է Լոնդոնում՝ 2013 թ. ապրիլին: