Վրաստանի հարավում գտնվող Ադիգենի շրջկենտրոնում տեղի մուսուլմանների ու քրիստոնյաների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ, տեղեկացնում է Грузия online-ը:
Խնդիրն առաջացել է վերջերս, երբ Կրոնական հարցերով պետական գործակալությունը տեղի մուսուլմաններին թույլ է տվել առանձին գերեզմանատուն ունենալ։ Մինչ այդ ուղղափառներն ու մուսուլմանները հուղարկավորվել են նույն գերեզմանատանը։
Այդ որոշմանը ուղղափառ քրիստոնյաները բողոքել են` հայտարարելով, թե գերեզմանոց ունենալուց հետո մուսուլմանները մտադիր են մզկիթի կառուցում պահանջել, իսկ հետո հնարավոր է՝ բոլոր ուղղափառներին հեռացնեն Ադիգենից, քանի որ վերջին տարիներին շրջկենտրոնում ուղղափառ ընտանիքի մեկ երեխայի դիմաց ծնվում է 3 մուսուլման երեխա։