Հասարակություն 

Այս գիշեր «աստղային անձրև» է դիտվելու

Լույս չորեքշաբթի Երկիր մոլորակի բնակիչները երկնքում կարող են տեսնել ամառվա, նույնիսկ տարվա գլխավոր «աստղային անձրևը»՝ Պերսեիդների ասուպային հոսքը:

 

Գիտնականներն ակնկալում են տեսնել ժամում մոտ 100 ասուպ: Սովորաբար, Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 17-ին և վերջանում օգոստոսի 24-ին:

 

Քանի որ «աստղաթափը» դիտելու համար հատուկ աստղադիտակներ և գիտելիքներ չեն պահանջվում, գեղեցիկ տեսարանով կարող է հիանալ ցանկացած ոք:

Նույն շարքից