Հասարակություն 

Փլուզվել են «Զվարթնոց» օդանավակայանի չգործող էստակադայի բազրիքները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 12-ին, ժամը 15.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նախկին տերմինալ ՕԿՀ-1 շենքի տարածքում փլուզվել են էստակադայի երկաթբետոնե բազրիքները. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ փլուզվել են չգործող էստակադայի երկաթբետոնե բազրիքները (մոտ 30 մ), և առկա է մոտ 30 մ թուլացած հատվածի փլուզման վտանգ: 

Դեպքի վայրում է գտնվել ՃԿԿ-ում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու աշխատակիցը:

 

Նույն շարքից