Մոսկվայում 4-ամյա երեխային գլխատած դայակը՝ Ուզբեկստանի քաղաքացի, Գյուլչեխրա Բոբոկուլովան շիզոֆրենիա ախտորոշում ունի:
Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին հաղորդել է Բոբոկուլովաների ընտանիքի հայրենի գյուղի տարածքային տեսուչը: Նշվում է, որ հենց այդ պատճառով չի կարողացել հայրենիքում աշխատանք գտնել:
Զոհված երեխայի ընտանիքին Բոբոկուլովայի մասին ծանոթներն են պատմել, որտեղ նա շուրջ 2 տարի աշխատել է՝ այդ ընթացքում «բարի, համեստ և միանգամայն ադեկվատ կնոջ» կարծիք ստեղծելով: