Ֆրանսիական Bugatti ավտոմեքենաշինական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաարագ հիպերմեքենան՝ Chiron-ը: Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Ժնևի միջազգային ավտոսրահում։
Ավտոմեքենան կարող է զարգացնել մինչև 420 կմ/ժամ արագություն։ Այն ունի 8 լիտր ծավալով W16 շարժիչ, որի հզորությունը կազմում է 1500 ձիաուժ։ Վաճառքը Եվրոպայում կսկսվի աշնանը։ Ավտոմեքենան արժե 2.4 միլիոն եվրո։









