Հասարակություն 

Հայ-ասորական բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի գրասենյակի ակտիվիստները ասորիների և սիրիական համայնքների առաջնորդների մասնակցությամբ բողոքի խաղաղ ակցիա են անցկացրել Միավորված ազգերի կազմակերպության շտաբ-բնակարանի առջև՝ Իրաքում և Սիրիայում իրենց եղբայրների դեմ գրոհների դադարեցման միջազգային աջակցությունը ստանալու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Asbarez»-ը:

 

Հայ-ամերիկյան կազմակերպությունից Արմեն Սահակյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով ամերիկահայերի և ասորական համայնքների համերաշխությունը: Սահակյանը հայտարարել է, որ որ այսօրվա բռնությունը հիշեցնում է 1915-1923թթ ավելի քան 3 մլն քրիստոնյաների՝ հայերի, ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունն ու արտաքսումը: Սահակյանը կոչ է արել ընդլայնել միջազգային ջանքերը ծայրահեղականների կողմից այդ համայնքների նկատմամբ, իսկ Հալեպի և Քեսաբի սիրիական համայնքների դեպքում՝ Թուրքիայի կառավարության կողմից հովանավորվող բռնության դադարեցման ուղղությամբ:

 

Բողոքողները արաբական «ն» տառով՝ «նասրանի» (արաբերեն՝ քրիստոնյա-խմբ.) բառի սկզբնատառով հատուկ շապիկներ են կրել, որպեսզի ցույց տան իրենց համերաշխանությունը Իրաքում, Սիրիայում և Մերձավոր Արևելքի այլ մասերում հետապնդումների են ենթարկվողների հետ: Սա Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ամենազանգվածային փախուստն է Օսմանյան Թուրքիայում հայերի, ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունից հետո:

 


 

Նույն շարքից