Հասարակություն 

Թեժ մրցակցություն է սկսվել ՔԿՀ պետի պաշտոնի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին թեժ մրցակցություն է սկսվել ՀՀ քրեակատարողական հիմնարկի վարչության պետի պաշտոնի համար:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիմնական մրցակցությունն ընթանում է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի, Երևանի նախկին ոստիկանապետ, գործազուրկ Ներսես Նազարյանի ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի միջև:

Մեր տեղեկություններով՝ այժմ ամեն մեկն իր ծանոթին է «խառնում» գործը գլուխ բերելու համար, սակայն դեռևս հստակ չէ, թե ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը:
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել նրանցից, սակայն վերջիններս համառորեն հեռախոսազանգերին չէին պատասխանում, կամ հեռախոսներն անջատված էին։ Նշենք, որ դեռևս հւլիսին ՔԿՀ պետ Հայկ Հարությունյանը ազատվել էր աշխատանքից և մինչև այսօր անհասկանալի է, թե որն է նրա ազատման պատճառը։ Չի բացառվում, որ Հայկ Հարությունյանը նշանակվի ՀՀ ԱԱԽ քարտուղար»։

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից