Հասարակություն 

Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդիկ են զոհվել

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է  առնվազն երկու մարդ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալով՝ Էպիկենտրոնը գտնվել է Կիտոյից 23 կմ հյուսիս-արևելք՝ 7 կմ խորության վրա։

Ցնցումները զգացվել են ինչպես երկրի մայրաքաղաքում, այնպես էլ հարակից շրջաններում։ Որոշ շրջաններում սողանքներ են առաջացել, որոնց պատճառով փակվել են ճանապարհները։ Կիտոյի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։

 

Նույն շարքից