Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Վահան Բաբայանը կլքի՞ ԲՀԿ-ն. «Իրավունք»

«Իրավունք»-ի նախորդ համարում գրել էինք, որ  ԲՀԿ Քաղաքական խորհրդի կազմակերպչական  հարցերի համակարգող  Աբրահամ Մանուկյանը  պետք  է հանդիպում  հրավիրեր իր աշխատասենյակում: Աբրահամ Մանուկյանից տեղեկացանք, որ հանդիպումը դեռ չի եղել: Նման հանդիպումներ շաբաթը մեկ-երկու անգամ կազմակերպում եմ: Այնպես որ արտառոց ոչինչ չկա»:

Երեկ մեզ հետ զրույցում Աբրահամ Մանուկյանն ասել էր, որ ԲՀԿ մամլո նախկին խոսնակ,  ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանից պարզել` նրա հրաժարականի բուն պատճառը: «Ես հաստատ կարող եմ Ձեզ ասել` հրաժարականի բուն պատճառը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու պատճառով չէ: Վահան Բաբայանն ավելի բարձր պաշտոն ունի` ԲՀԿ Քաղաքական խորհրդի քարտուղարն է: Մամլո խոսնակի պարտավորություններն էլ համատեղության կարգով էր անում»,- ասաց  Մանուկյանը:

 Ինչ վերաբերում է  Վահան Բաբայանի` ԲՀԿ-ից դուրս գալուն,  ԲՀԿ Քաղաքական խորհրդի կազմակերպչական  հարցերի համակարգողն ասաց, որ այս պահին նման մտադրություն չունի Բաբայանը, բայց ոչինչ բացառել չի կարելի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից