Հայաստան Քաղաքական գլխավոր 

Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման հարցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են մեր երկրների միջեւ առաջին հերթին ռազմական գծով համակարգման վճռորոշ նշանակությունը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար, որը պետք է պահպանվի կառավարական ուժերի եւ ահաբեկիչների հետ կապ չունեցող զինված ընդդիմության կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Նույն շարքից