Հասարակություն 

Տաքսիները բախվել են միմյանց

Փրկարար ծառայությունն օգոստոսի 14-ին, ժամը 07.21-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի վերջնամասում տեղի է ունեցել վթար:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում բախվել են «Արջուկ» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 34 ԼS 779 պետհամարանիշի (վարորդ` Մ. Մ.) և «Ջոյ» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի Լ0858 պետհամարանիշի (վարորդ` Հ. Ղ.) ավտոմեքենաները, ինչից Լ0858 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղևոր Ք. Կ.-ն (ծնվ.1982 թ.) ստացել է թեթև մարմնական վնասվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

 

Նույն շարքից