Հասարակություն 

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա, եզդիները պահանջում են վարչապետին՝ Իրաքի եզդիների հարցով

analitik.am

Հայաստանում բնակվող եզդիների «Սինջար» կազմակերպության և եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչներ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անում՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

«Վար-չա-պետ»,- շարունակ վանկարկում են ցուցարարները, որոնց բողոքի ցույցի նպատակն է, որպեսզի ՀՀ իշխանությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձրացնի Իրաքում ոչնչացվող քրիստոնյաների ու էթնիկ փոքրամասնությունների թվում նաև՝ եզդիների հարցը:

Եզդիները պահանջում են այդ հարցը բարձրացնել նաև միջազգային բոլոր ատյաններում։

Եզդիները եկել են մի շարք ցուցապաստառներով, որոնք կոչ են անում դադարեցնել Իրաքի Սինջար բնակավայրում եզդիների սպանդը։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը օրերս հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղիներ է որոնում Իրաքի եզդիների օգնության համար նախատեսված 50 հազար դոլարն ավելի արդյունավետ տեղ հասցնելու համար:

Նույն շարքից