Հասարակություն 

Ինչո ՞ւ էին աղմկում թմրամոլները

analitik.am

Օգոստոսի 13-ին, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Խ.-ի տանը թմրամոլներ են հավաքվել, ներարկվում և աղմկում են:

Մեկնած օպերատիվ խումբը 1954 թ. ծնված Հովհաննես Խ.-ի տնակից և հարակից տարածքներից հայտնաբերել է ներարկիչներ, տարբեր տարաներ` հեղուկներով, լուցկու, սոդայի և դաղահաբերի տուփեր:

Նշված տնակից, տանտիրոջից բացի, բերման են ենթարկվել նաև 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն, 1987 թ. ծնված Իշխան Մ.-ն և1975 թ. ծնված Արթուր Օ.-ն:
Հովհաննես Խ.-ն հայտարարել է, որ նշված նյութերը պատկանում են իրեն, իսկ դրսում հայտնաբերվածները թմրանյութ պատրաստելու պարագաներ են, որոնք ինքը, ոստիկանության ծառայողներին նկատելուվ, պատուհանից նետել է դուրս է:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:


Նույն շարքից