Հասարակություն 

«Որսորդությունը կօգնի, որ մինչ բանակ գնալը ծանոթ լինեն զենքին». Էդուարդ Սարիբեկյան

analitik.am

«Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության նախագահ Էդուարդ Սարիբեկյանը համոզված է, որ որսորդության զարգացումը Հայաստանում կբերի դրական առաջընթացի: Այս մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսին:


Ըստ նրա՝ դա կօգնի, որ երիտասարդները մինչ բանակը գնալը ծանոթ լինեն զենքին: Եվ հետո՝ որսորդության զարգացումը կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը:


Է. Սարիբեկյանի տվյալներով՝ թեև այսօր արգելված է  այծյամի, կատվազգիների, մուֆլոնի, արջի և  բեզուարյան այծի որսը, սակայն դրանց որսագողությունը շարունակվում: Բայց դրան զուգահեռ հանրապետությունում բեզուարյան  այծի քանակն ավելացել է: Իսկ թռչունների թվաքանակը նվազել է, բայց ավելացել է ագռավների և կաչաղակների թիվը:

 

Նույն շարքից