Հասարակություն 

Կարեն Պետրոսյանի մայրն արդեն գիտի, որ որդուն սպանել են. Չինարիի գյուղապետ

analitik.am

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, օգոստոսի 7-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված և սպանված Կարեն Պետրոսյանի մորը հայտնել են, որ որդին այլևս չկա: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

 

Նրա տեղեկացմամբ, Կարենի ընտանիքի անդամները հոգեպես շատ ծանր վիճակում են, ասում են՝ ադրբեջանցիները գոնե դիակը վերադարձնեն: «Կարենի քույրն ու եղբայրն եկել են Ռուսաստանից, երեկ էլ մորն ենք ասել, որ իր տղան այլևս չկա: Արդեն անհնար էր թաքցնել կատարվածը»,- ասաց նա:

 

Սամվել Սողոյանը նաև՝ ասաց, որ հայկական կողմը բանակցություններ է վարում Կարեն Պետրոսյանի դին հանձնելու ուղղությամբ, սակայն որևէ նորություն առայժմ չկա:

 

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց ադրբեջանական կողմը հայտնել էր, որ նա  «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:

 

Նույն շարքից