Tass.ru կայքի փոխանցմամբ՝ այս տարի Խաղաղության նոբելյան մրցանակի են ներկայացվել ռեկորդային թվով թեկնածուներ։
Հայտնի է, որ կազմակերպությունը ստացել է 376 դիմում։ Մրցանակի թեկնածուների թվում է 228 մարդ և 148 կազմակերպություն։
2016 թվականի փետրվարին հաղորդվել է, որ Խաղաղության նոբելյան մրցանակի են հավակնում ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, Կոլումբիայի իշխանությունները, ինչպես նաև Հունաստանի բնակիչները՝ սիրիացի փախստականներին տրամադրած օգնության համար։