Հասարակություն 

Թաիլանդում երեքամյա փոքրիկի ձեռքը մնացել է լողավազանի դրենաժային խողովակի մեջ

analitik.am

Թաիլանդում փրկարարների խումբը փրկել է երեքամյա ռուս աղջկան, ում ձեռքը մնացել է լողավազանի դրենաժային խողովակի մեջ:

Աղջկա մայրը պատմել է, որ աղջկա ձեռքը լողանալիս մնացել է հեղեղատար խողովակի մեջ: Ինքնուրույն նրան ազատվել չի հաջողվել, ուստի մայրը դիմել է փրկարար ծառայությանը: Նրանք կտրել են խողովակի մի հատվածը եւ ազատել աղջնակին: Փրկարարական գործողությունը տեւել է կես ժամ, որից հետո փոքրիկ աղջկան տեղի հոսպիտալ են հասցրել, հաղորդում է «Ռոսբալտը»-ը՝ վկայակոչելով Pattaya Daily News-ին:

Հիշեցնենք, որ Թաիլանդը, Կիպրոսը եւ Իտալիան գլխավորել են այն երկրների վարկանիշը, որոնց ռուս տուրիստները ամենաշատն են դիմում բժշկական օգնության:

Նույն շարքից