Newinform.com կայքի փոխանցմամբ՝ ՌԴ կենտրոնական բանկն և Չինաստանի ժողովրդական բանկը մի շարք փորձնական գործարքներ են անցկացրել ռուբլով և յուանով: Այս գործընթացը, որը նպատակ ունի երկկողմանի առևտրի մի մասը կազմակերպել ազգային արժույթներով, օպերատիվ պատրաստ փուլում է գտնվում և կարող է ակտիվացվել անհրաժեշտության դեպքում:
Ազգային արժույթով գործարքը Ռուսաստանի Կենտրոնական բանկի և Չինաստանի ժողովրդական բանկի միջև կազմել է 815 մլրդ. ռուբլի և 150 մլրդ. յուան: